Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«Առողջապահություն և դեղագործություն» EXPO 2011

Արդեն տասներորդ տարին է` LOGOS EXPO Center  ցուցահանդեսային ընկերությունը և ՀՀ Առողջապահության նախարարությունը ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ իրականացնում է «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Էքսպո-ցուցահանդեսը` ուղղված բժշկական կենտրոնների ղեկավարների, գիտաշխատողների, ներդրողների, ձեռնարկատերերի, ինչպես նաև բժշկական ապրանքների և ծառայությունների շուկայում աշխատող մասնագետների այցելությանը:

 

«Առողջապահություն և դեղագործություն  EXPO  2011» ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է տալիս լսել բժշկության տարբեր ոլորտների առաջատար մասնագետների կարծիքը և խորհուրդները, գտնել տեղական առողջապահության տարբեր ոլորտներում արդիական խնդիրների լուծման ուղիներ: Այն նպաստում է նաև նոր գործընկերներ ձեռքբերելուն և ցուցահանդեսի մասնակիցների միջև կապերի ակտիվ զարգացմանը:

 

LOGOS EXPO-ն միակն է, ով Հայաստանում նման ցուցահանդես է անցկացնում : Անցած տարվա համեմատ` այս տարի մասնակից կազմակերպությունների թիվը 20%-ով ավելացել էր, այս տարի մեծ թիվ էին կազմում նաև արտասահմանյան կազմակերպությունները` տասը մասնակից արտերկրից: Հիմնական թեմատիկ բաժիններն էին կլինիկական բժշկությունը, ստոմատոլոգիան, դեղագործությունը, բժշկական սարքավորումները , բուժիչ հանքային ջրերը, հիգիենան, ախտորոշումը, կանխարգելումը, մայրությունն ու մանկությունը,:

 

Էքսպոյի շրջանակներում մասնակից կազմակերպություններն անցկացրեցին վիդեոցուցադրություններ, դեմքի և մարմնի խնամքին վերաբերող ծրագրեր, բուժիչ կոսմետիկական գործընթացներ, սեմինարներ` բոլոր ցանկացողների համար: Թե´ կազմակերպիչների, թե´ մասնակից կազմակերպությունների  համար մասնակցության գլխավոր նպատակը ապրանք-ծառայություններ ներկայացումն է և ոչ պակաս կարևոր` նոր գործնական հարաբերությունների հաստատումը: Այն կազմակերպությունները, ովքեր առաջին տարին չէ, որ մասնակցում են ցուցահանդեսին, նշում էին, որ ականկալում էին ավելի մարդաշատ ցուցադրություն, չնայած հետաքրքրասերները քիչ չէին, մեծավ մասամբ այցելուները երիտասարդներ էին, ովքեր հետաքրքրված էին կազմակերպությունների նորարարություններով: Կային գեղեցիկ զարդարված, աչքի ընկնող տաղավարներ, կային և հասարակները: Առաջին անգամ մասնակցող կազմակերպությունները չկարողացան հստակ պատասխանել, թե ինչքանով է էքսպոն արդյունավետ լինելու իրենց համար, միայն վստահ էին, որ ևս մեկ անգամ իրենց մասին հիշեցնելը շատ կարևոր են համարում, սակայն համագործակցության առաջարկներ ևս ակնկալում էին: Էքսպոյին մասնակից 58 կազմակերպություններն էլ փորձել էին ինչ-որ յուրահատուկ բանով առանձնանալ, մի մասին հաջողվել էր, մի մասին` ոչ այնքան:

 

Նմանատիպ ցուցահանդեսներն օգնում են նաև սպառողին` գտնել իրեն առավել հարմար տարբերակն այս ոլորտում: Կազմակերպիչները նշում են, որ նպատակ ունեին հնարավորինս շատ բժիշկների ուշադրությունն իրենց կողմը հրավիրելու, քանի որ ցուցահանդեսն առավելապես բժշկությանն էր ուղղված:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ